09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թանկարժեք մեքենան պարտադի՞ր է պաշտոնյայի համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ սոցիալապես ծանր վիճակում գտնվող երկրում պետական պաշտոնյանները իրենց թույլ են տալիս շքեղ մեքենաներ ձեռք բերել պետբյուջեի հաշվին կամ 30 մլն դոլարի կոնյակ ու արծաթյա բաժակներ ձեռք բերեն հյուրերին նվիրելու համար: Նախարարը խորհուրդ տվեց հարցին ամբողջությամբ նայել, ոչ թե գնահատել հնչեղությունից ելնելով:

«Ես կարծում եմ, որ պետական կառավարման մարմինները պետք է բնականոն գործունեություն ապահովելու հնարավորություն ունենան: Ւհարկե, ընդունելի չեմ համարում, եթե անարդյունավետ ծախս է, բայց դրա արդյունավետությունը գնահատելու համար պետք է նայել տվյալ ծրագրի նպատակը, արդյունքը, այսինքն՝ եթե խոսում ենք պետական կառավարման մարմինների ծրագերի մասին, յուրաքանչյուր ծրագրի հասցեականության մասին, պետք է ամբողջականությամբ նայենք: Ես չէի ուզի, որ գնահատական տանք՝ ելնելով երևույթի այս կամ այն հնչեղությունից կամ մտահոգիչ լինելուց, այլ ընդհանուր առամբ նայենք»,-նշեց նա:

Նախարարը նշեց, որ եթե պետությունն իր գործառույթներն է իրականացնում, բնականաբար, կան նաև ծախսեր: «Այլ խնդիր է, թե որքան են նպատակային, արդյունավետ ու հասցեական»,-նշեց նա: Հարցին, թե նախարարը նման թանկարժեք նվերներ անում է, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե նախարարությունը շատ սիմվոլիկ նվերներ է անում իր հյուրերին, բայց շեշտեց, թե յուրաքանչյուր մարմին ինքն է որոշում: Դիտարկմանը, որ եթե բարձր կարգի մեքենաներով չերթևեկեն պաշտոնյանները, արդյունավետ չի՞ լինի նրանց աշխատանքը, նախարարը պատասխանեց, թե այստեղ էլ պետք է նայել դրանց ծախսարդյուավետության տեսակետից:

«Ես չեմ կարծում, որ խնդիրը վերաբերում է միայն բացառապես շքեղությանը: Փորձը ցույց է տալիս, որ համապատասխան մեքենաները, որոնք տրամադրվում են կամ գնվում են պետական մարմինների կողմից, նաև դրանց համար տրվում են բարձր երաշխիքային ժամկետներ, ասենք երեք, չորս տարի, և դա շատ ավելի արդյունավետ կարող է համարվել ծախսային տեսանկյունից, քան մեքենա ձեռք բերել, որոնք անընդհատ ծախսեր են պահանջում ընթացիկ վերանորգման համար»,-բացատրեց Ասատրյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ