Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանին
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 04.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.49-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.170 եւ արեւելյան երկայնության 44.000 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ եւ 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
ՀՀ տարածքում ստորգետնյա ցնցում չի զգացվել: