Եթե մեզ հրահրեն և սադրանքներ լինեն…
<<Այն, ինչ կնպաստի հակամարտության խնդրի խաղաղ իրակացմանը, հայկական կողմի համար ընդունելի է>>,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է ՀՀ Պաշտպանության նախարարը գնահատում Արևելյան գործընկերության` Ռիգայում ընթացող գագաթաժողովի հռչակագրում տեղ գտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող ձևակերպումներին, որին ի դեպ դեմ էր արտահայտվել Ադրբեջանը:
<<Ընդհանուր առմամբ հայկական կողմի տեսակտները մնում են նույնը, մենք հարցի լուծման խաղաղ և բանակցային գործընթացների կողմնակից ենք, որը պետք է տանի դեպի հավասար երկխոսության, վստահության մթնոլորտի ձևավորման, իսկ վստահության մթնլորտի ձևավորումն իրականացվում է մեր երկու հակամարտող կողմերի և նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես երրորդ կողմ հակամարտող շփման գծի զինադադարի պայմանների իրականացմամբ>>,-նշեց նա:
Նախարարն ընդգծեց, որ իհարկե, ամեն ինչ իրականացնում են համապատասխան ռազմական փորձագիտության շրջանակներում:
Հարցին, թե ինչ նկատի ուներ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ով հայտարարել էր, թե անվտանգության գոտին չի բավարարում, նախարարը պատասխանեց. «Սա նշանակում է, որ մենք մեր առջև դրված խնդիրները և Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման գործում իրակaնացնում ենք պատշաճ կերպով, եթե մեզ հրահրեն և սադրանքներ լինեն, ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցա[ի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք հանդիսանում, ապա մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախի ժողովրդի խաղաղ արարման այդ տարածքը, որն այսօր կոչվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, ամբողջական մնա և ըստ անհրաժեշտության մենք կարող ենք ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել այդ տարածքը»:
Ճշտող հարցին, թե այսինքն՝ հնարվոր է արդյոք մեծացվի անվտանգության գոտին, նախարարը նշեց, թե հարցին արդեն պատասխանեց: