26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՂՀ վարչապետը սահմանամերձ գյուղերում էր

Արցախի Հանրապետության  վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին մեկնել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ և ծանոթացել տեղերում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին:

Արայիկ Հարությունյանը նախ այցելել է Թալիշի և Մատաղիսի դաշտեր, որտեղ  մշակում է իրականացվում նաև կոոպերացիոն սկզբունքով: Ծանոթանալով աշնանացան ու գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում կատարված աշխատանքներին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ընթացիկ արդյունքներից: Ա. Հարությունյանը հետաքրքրվել է առկա խնդիրներով՝ տեղում տալով համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ:

Այցի շրջանակներում վարչապետը եղել է նաև Մատաղիսում շվեյցարահայ գործարարի միջոցներով կառուցվող՝ սև խավիարի արտադրության համար նախատեսված ձկնաբուծարանում, որտեղ ձկնկիթի առաջին խմբաքանակն ընդունելու համար վերջին աշխատանքներն են կատարվում: «Շուտով կմեկնարկի Արցախի տնտեսության հավակնոտ ծրագրերից մեկը, որն ընդգրկելու է տասնյակ միլիարդավոր դրամ ներդրումներ: Հատկանշական է, որ նմանատիպ խոշոր ծրագիրը կառավարության աջակցությամբ իրագործվում է սահմանամերձ բնակավայրում՝ խթանելով շրջակա գյուղերի արագ և կայուն զարգացումը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

Վարչապետին ուղեկցում էին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության»  հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ