18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Լավրով

Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո, գրում է РИА Новостиն:

«Շարունակելու ենք ակտիվորեն աշխատել բոլոր կողմերի համար ընդունելի որոշում գտնելու ուղղությամբ»,- ասել է նա:

Մամեդյարովն էլ իր հերթին հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունն արդեն հնացել է, և այն պետք է լուծել։ 

«Կիսում եմ այդ հարցի շուրջ իմ գործընկերոջ լավատեսությունը։ Մենք մանրամասնությամբ քննարկեցինք այդ հակամարտության լուծման հարցում առաջ գնալու հնարավորությունները»,-ասել է Մամեդյարովը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ