«Էնվեր փաշան 80 Աթաթուրք արժե». սկանդալ թուրքական հեռուստաալիքի եթերում /վիդեո/
Թուրքական պետական «TRT1» հեռուստաալիքի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ուղիղ եթերում սուր վիճաբանություն է ծագել հյուրերի` պատմաբան պրոֆեսոր Ահմեթ Շիմշիրգիլի և «Թուրքիայի առօրյան» ամսագրի գլխավոր խմբագիր Մուսթաֆա Չալըքի միջև, գրում է Ermenihaber.am-ը:
Օսմանյան կայսրության կործանման թեմայով հաղորդման ժամանակ Չալքընը գովել է երիտթուրքական առաջնորդ և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը հանդիսացող Էնվեր փաշային` ասելով. «Արդյոք մոտ անցյալում պատմությունը տեսել է այնպիսի քաջ ու իդեալիստ հերոսի ինչպիսին Էնվերն է»: Հաղորդավարուհին ի պատասխան ասել է, որ կա այդպիսի հերոս և դա Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է: Վերջինիս դիտարկմանն ի պատասխան էլ Չալըքն ասել է. «Էնվերը 80 Աթաթուրք արժե»:
Այս խոսքերից հետո վրդովվել է հաղորդման մյուս հյուրը` Ահմեթ Շիմշիրգիլը: Ստուդիայում սկսվել է սուր վիճաբանություն, ինչի հետևանքով հաղորդումը ընդհատվել է:
Աղբյուր` Ermenihaber.am