Ինձ համար Եգիպտոսի նախագահը Մուրսին է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցոգովինա կատարած այցի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի դատավճռի մասին, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «CIHAN» լրատվական գործակալության` Էրդողանը նախ քննադատել է Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը և նախագահ Մուրսիի իշխանության տապալումը, ապա իր դժգոհությունն է հայտնել Մուհամեդ Մուրսիի և նրա 106 կողմնակիցներին մահապատժի ենթարկելու դատավճռի վերաբերյալ:
«Մենք ի սկզբանե չենք աջակցել և հավանության չենք տվել Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջմանը: Միջազգային հարթակներում ասել եմ, որ ես Սիսիին չեմ ճանաչում որպես Եգիտոսի նախագահ: Այժմ էլ նույնը ասում եմ: Ինձ համար Եգիպտոսի նախագահը Մուրսին է: Ես ՄԱԿ-ում նրա հետ նույն սեղանի շուրջ չեմ նստի: Եթե նստեմ, ապա ինքնս ինձ կհակասեմ: Եթե նստեմ դեմոկրատ չեմ լինի»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Աղբյուր` Ermenihaber.am