29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի հայկական «Սայաթ Նովա» երգչախումբը համերգ կտա Ստամբուլում

Թուրքիայի հայկական համայնքում ստեղծված «Սայաթ Նովա» երգչախումբը հանդիսատեսին կներկայանա 100 տարի առաջ ստեղծված հայկական երաժշտական ստեղծագործություններով:

Թուրքական «gercekgundem.com» լրատվակայքի հաղորդմամբ՝ մայիսի 22-ին ժամը 21-ին Ստամբուլի Շիշլի շրջանի քաղաքային մշակութային կենտրոնում կկայանա վերոնշյալ երգչախմբի «Կռունկ» խորագրով համերգը:

«Երգչախումբը, որը կրում է 18-րդ դարի ականավոր հայ գուսան Սայաթ Նովայի անունը, իր գործունեությունը սկսել է  1872թ. ապրիլի 24-ին՝ Բոյաջըկյոյի Սուրբ Երիցս Մանկանց հայկական եկեղեցու հովանու ներքո: Լինելով եկեղեցական երգչախումբ՝ «Սայաթ Նովան» ուսումնասիրել է նաև հայկական ժողովրդական երգերը և կատարել մշակումներ» ,- գրում է թուրքական պարբերականը:

Մելիքջան Զամանի ղեկավարությամբ գործող երգչախմբի առաջիկա համերգի թեման հայերն ու նախորդ դարասկզբի նրանց կենսակերպն է: Համերգին ներկայացվելու են Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրած հայերի առօրյա կյանքն արտացոլող երգեր, ինչպես նաև տարբեր հեղինակների ստեղծագործություններ:

«Համերգին, որի ժամանակ երգերի միջոցով կներկայացվի Սիփան սարից մինչև Մուսա լեռ, Ստամբուլից մինչև Բինգյոլ (Բյուրակն), ու նույնիսկ մինչև Երևան  ձգվող պատմությունը, կներկայացվեն նաև հատվածներ Հակոբ Մընձուրու, Զաբել Եսայանի, Գրիգոր Զոհրաբի, Հայկանուշ Մարկի ստեղծագործություններից», – գրում է աղբյուրը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ