23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է “Ֆեյսբուք”-ով

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում է թողել իր ֆեյսբուքյան էջում։  “Իմ փոքրիկ բարեկամներ, սիրելի երեխաներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Առողջություն, հաջողություններ ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ։ Ուզում եմ, որ ձեր մանկությունն անցնի անհոգ ու ուրախ եւ մեր պետությունը, նաեւ ես, որպես Երեւանի քաղաքապետ, դրա համար անում ենք հնարավորը։ Ձեզնից շատերն այսօր ուրախ ու անհոգ խաղում են բարեկարգ, գեղեցիկ խաղերով ու մարզասարքերով կահավորված լուսավոր բակերում։ Շատ շուտով այդպիսին են լինելու Երեւանի բոլոր բակերը։ Էլի մի քանի տարի, ու մայրաքաղաքի բոլոր դպրոցները կլինեն հիմնանորոգված, կահավորված կլինեն հարմարավետ գույքով ու ժամանակակից սարքավորումներով։ Վստահ եղեք, որ այն ամենը, ինչ արվում է մայրաքաղաքում՝ արվում է հենց ձեզ համար, որովհետեւ դուք եք մեր երկրի ապագան ու ձեզնով է վաղը հպարտանալու մեր երկիրն ու մեր բոլորի սիրելի Երեւանը։

Սիրելի երեխաներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, քաջ առողջություն եւ անհոգ մանկություն” :

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ