04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը նաեւ ծնողներին է շնորհավորել

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրամայանը շնորհավորական ուղերձ է հղել հունիսի 1-ի կապակցությամբ:

“Սիրելի երեխաներ եւ հարգելի ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ամենավառ  տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության  օրվա կապակցությամբ: Երեխաներն են  հասարակության վաղվա օրը կրողները, եւ մեր` պետության ու հասարակության խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ եւ երջանիկ մանկությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ ծնողներին, որոնց ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը: Տոնը նաեւ պարտավորեցնող է, քանզի բոլորինս է արժանի հերթափոխ ապահովելու պատասխանատվությունը:

Կրկին շնորհավորելով արեւաշող այս տոնի առթիվ` ցանկանում եմ բոլոր երեխաներին լիարժեք ու երջանիկ մանկություն, ծնողների անսահման սեր ու գուրգուրանք, երազանքների իրականացում, անամպ երկինք”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ