24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը այս տարի միանում է «Թանգարանների գիշերվան»

 ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը այս տարի միանում է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին:

         Մայիսի 16-ին ժամը 09:00-ից մինչև 24:00-ն և մայիսի 18-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի դռները բաց կլինեն քաղաքացիների առջև:

         Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ) մինչև ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ: Այցելուները կծանոթանան նաև դրամի պաշտպանական հատկանիշներին:

         Սիրով սպասում ենք բոլոր այցելուներին:

         Այցելուների կենտրոնը գտնվում է Կենտրոնական բանկի տարածքում. հասցե՝ 

Վ. Սարգսյան 6, հեռախոս՝ 010 59 27 83:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ