Վերջապես ինչպես լուծվեց Թումանյանի վերնատան հարցը
2012 թվականին հայ մամուլը թնդա՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գնել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը՝ այն փրկելով կորստյան վտանգից: Տունը գնելուց հետո Ղուկասյանը բանալիները հանձնեց այն ժամանակ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին, որն էլ այն փոխանցեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:
Միեւնույն ժամանակ նաև լուր տարածվեց, որ Վարդան Ղուկասյանը օժանդակել է ոչ միայն բնակարանի ձեռքբերման, այլեւ վերանորոգման հարցում, և շուտով Թբիլիսիում կունենանք հայկական մշակութային օջախ: Այդ ժամանակ մնում էր մի բաց՝ գնել Թումանյանի ծոռնուհուն՝ Ալյոնա Կոլեսնիկովային պատկանող հատված: Թեմի առաջնորդը հավատացրեց, որ դա էլ մոտ ժամանակներում կլուծվի:
Անցան տարիները: Հիմա 2015 թվականն է: Հարցը դեռ կիսատ լուծված: Ալյոնային պատկանող հատվածը, որն իրականում երկու անգամ մեծ է գնված գրադարանի մասից, դեռ պատկանում է ծոռնուհուն, ով այնտեղ ապրում է հարազատների հետ:
Այսինքն` պատկանում էր: Հարցը վերջապես լուծել է Թբիլիսիի ղեկավարությունը: 3 շաբաթ առաջ այն գնել են Ալյոնայից: Վերջինս պատրաստվում է տեղափոխվել նոր բնակարան, որը ևս պետության կողմից է ստացել: Առաջիկայում կսկսվի Ամենայն հայոց բանաստեղծի տան նորոգումն, ու վերնատունը շուտով կգործի: Վկա է նաև Ալոյնայի իրերը, որոնք կինը հավաքել է՝ տեղափոխվելու համար:
Արմինե Ավետիսյան