02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Որն է տարբերությունը

Սրանո՛վ են տարբերվում միմյանցից Աստծու որդիները եւ Սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ. նույնպես նա՝ ով չի սիրում իր եղբորը։ Քանզի այս է այն պատվիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմյանց. ոչ ինչպես Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը։ Եւ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը՝ բարի։

Եւ մի՛ էլ զարմացեք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ։ Մենք գիտենք, որ մահվանից դեպի կյանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին։ Իսկ ով չի սիրում եղբորը, մնում է մահվան մեջ։ Ամեն ոք, ով ատում է եղբորը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։

Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուս իր կյա՛նքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։ Ով այս աշխարհի բարիքներից ունենա եւ տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ։

Որդյակնե՛ր, խոսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ։ Եւ հէնց դրանո՛վ ճանաչած կլինենք, որ ճշմարտությունից ենք, եւ Նրա առաջ կանգնելու վստահություն կունենան մեր սրտերը։ Եթե մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թէ Աստված ավելի մեծ է, քան մեր սրտերը. և նա գիտե ամեն բան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ