Ինչու ես ուզում ներվել
Ուզում ես, որ Աստված ների մեղքերդ. ինչու՞ ես ուզում: Արդյոք ուզում ես, որովհետև դժոխքի՞ց ես վախենում, թե՞ ուզում ես, որովհետև Հիսուսին ես սիրում և Նրա հետ ապրել ես ուզում: Ի՞նչն է քեզ ծնկի բերում Խաչի դիմաց. դժոխքի վա՞խը, թե՞ Հիսուսի սերը: Խնդրի՜ր Սուրբ Հոգուն, որ սեր դնի քո մեջ Հիսուսի հանդեպ: Որքան սիրես Հիսուսին, դժոխքի վախը այնքան ավելի պիտի նվազի քո մեջ:
Վաղինակ ծայրագույն վարդապետ Մելոյան