Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականը մեկնեց
Մայիսի 2-ից 5-ը Բելառուսում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին կմասնակցի նաև Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականը: Մայիսի 2-ին մեր հավաքականը կմրցի Լիտվայի, մայիսի 3-ին՝ Էստոնիայի, մայիսի 5-ին՝ Բելառուսի հավաքականների հետ: Այսօր մեր թիմը մեկնեց Բելառուս: Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիաննա Հայրապետյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստուհիներին.
Դարպասապահներ
Լենա Անդրեասյան «Երևան -Լ.Հ»
Անի Հովհաննիսյան «Քանաքեռ 84»
Պաշտպաններ
Կիմա Անտոնյան «Երևան-Լ.Հ»
Դիանա Սիմոնյան «Երևան-Լ.Հ»
Միլենա Թաշչյան «Երևան-Լ.Հ»
Կարինե Խաչատրյան «Երևան-Գ.Մ»
Զարուհի Դիլաքյան «Երևան-Գ.Մ»
Գայանե Անտոնյան «Սիս Կիլիկիա»
Նելլի Խալաթյան «Քաղցրաշեն»
Կիսապաշտպաններ
Պայծառ Ասատրյան «Երևան-Լ.Հ»
Կարինե Վահրադյան «Երևան-Լ.Հ»
Լուիզա Ղազարյան «Երևան-Լ.Հ»
Էմմա Բաբոյան «ԱՖԴ Արթիկ»
Հեղինե Չոփիկյան «ԱՖԴ Արթիկ»
Մերի Սիմոնյան «Քաղցրաշեն»
Հարձակվողներ
Նորա Եղյան «Երևան-Լ.Հ»
Ռիտա Մարի Գրիգորյան «Երևան-Լ.Հ»
Շուշանիկ Հարությունյան «Երևան-Լ.Հ»
Իրինա Պապիկյան «Գյումրի Ս.Ա»
Գայանե Սարդարյան «Սիս Կիլիկիա»