Զոհված զինվորը 5 օր հետո զորացրվելու էր. Երկիր
Ըստ “Երկիր” օրաթերթի, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման եւ դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված 3 հայ զինծառայողներից մեկը` Զոհրաբ Խաժակի Բալաբեկյան զորացրվելուն մնացել էր ընդամենը 5 օր:
Նա զորակոչվել էր Գավառի զինկոմիսարիատից: Զոհրաբը դեպքից երկու օր առաջ զանգահարել էր տուն` բարձր տրամադրությամբ, եւ ասել, թե ինչ հագուստ գնեն իր համար: