10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

”1915” ֆիլմը՝ Երևանի և Գյումրիի կինոթատրոններում

Ապրիլի 25-ից սկսած՝ ”1915” ֆիլմն արդեն հասանելի է հայաստանյան հանդիսատեսին: Այն կարող եք դիտել Երևանի Սինեմա Սթար և Մոսկվա կինոթատրոններում, ինչպես նաև Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնում, որտեղ ֆիլմին հաջորդում է քննարկում հանդիսատեսի հետ:

”Մենք ”1915”-ը բերեցինք տուն, – ասաց ֆիլմի համառեժիսոր Կարին Հովհաննիսյանը, – մենք ակնկալում ենք, որ ֆիլմը ոչ միայն կհարգի մեր զոհերի հիշատակը, այլ նաև կօգնի մեզ՝ հայերիս, նոր տեսանկյունից մոտենալ Եղեռնի հարցին”:

Հիշեցնենք, որ ”1915” ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում ապրիլի 25-ին: Պրեմիերային ներկա են գտնվել ֆիլմի համառեժիսոր Կարին Հովհաննիսյանը, գլխավոր դերակատար Անժելա Սարաֆյանը, և երաժիշտ Սերժ Թանկյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ