07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Երբ հաշմանդամ դարձա՝ մահ էր ինձ համար».հիմա «հրաշքներ» է գործում /վիդեո/

«Ես հաշմանդամ չեմ համարում ինձ: Ես ունեմ հրուշակեղենի մեծ արտադրամաս, ունեմ աշխատողներ ու կարողանում եմ բարեգործություններ անել»,-մեզ հետ զրույցում ասաց հրուշակագործ Աշխեն Մարգարյանը:

Տարիներ առաջ հիվանդության արդյունքում Աշխենը կորցրեց մեկ ոտքը:

Սկզբում կյանքը կորցրեց իր գույները, երիտասարդ կինը հուսահատ էր ու չէր պատկերացնում կյանքի հետագա ընթացքը.«Հետո հասկացա, որ կարող եմ ուշքի գալ ու հիմա շատ հարցերում եմ կանգնում մարդկանց կողքին, սահմանի զինվորի կողքին: Ես խորհուրդ կտայի մեր եկեղեցուն, հոգևոր դասի ներկայացուցիչներին, որ հավատքով կանգնեն հաշմանդամ դարձածի կողքին: Երբ հաշմանդամ դարձա՝մահ էր ինձ համար»,-ասաց Աշխեն Մարգարյանը և հավելեց, որ ինքը բազմաթիվ անգամ չգիտակցելով պահի պատասխանատվությունը ինքնասպանության փորձ է արել:

Աշխեն Մարգարյանի ձեռքերով պատրաստված քաղցրավենիքների հռչակը գնալով տարածվում է: Նրա մասին ասում են.«Հրաշքներ է գործում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ