09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սպանության պատճառը ավտոմեքենայի ազդանշանն էր

Henaran.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ Ավանում կատարված սպանությունից:

Հիշեցնենք, որ ծեծկռտուքի հետեւանքով մահացել է թիվ 5 երթուղային տաքսու վարորդներից մեկը:

Մեր ունեցած տեղեկություններով` հանքային ջուր առաքող մեքենաներից մեկի վարորդը ազդանշան է տվել երթուղայինի վարորդին, որին դա դուր չի եկել: Վիճաբանության արդյունքում վերջինս ծեծել է առաքիչ-վարորդին, որին էլ հետեւել է մեծ “ռազբոյ”: Առաքիչ վարորդի ընկերները, հասնելով օգնության, ծեծել  են երթուղայինի վարորդին, որը տեղում մահացել է: Ըստ ականատեսների` երթուղայինի վարորդը մահացել է մեկ հարվածից: Պատմում են, որ երիտասարդը հարվածը ստացել է վզի շրջանում: Արդյունքում ըստ ականատեսների` տղան խեղդվել է:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ