Ոստիկաններն ու համերգին շտապողները վիճել են. ինչ է կատարվում հրապարակում
Այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հանրապետության հրապարակում համերգ կտա աշխարհահռչակ, ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող SOAD ռոք խումբը. համերգի խորագիրն է Wake up the souls («Արթնացրեք հոգիները»): Խումբն առաջին անգամ է ելույթ ունենալու Հայաստանում:
Սակայն արդեն հիմա՝ համերգից ժամեր առաջ, Հանրապետության հրապարակը բազմամարդ է: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, արդեն հերթեր են գոյացել դեպի հրապարակ տանող հատվածներում, և ովքեր կարողանում են ներս մտնել, վազում են դեպի բեմը: Նույնիսկ բախումներ ու վեճեր են եղել ոստիկանների հետ, ովքեր նախքան հրապարակ թողնելը ստուգում են երկրպագուներին, և հերթերի մեջ վիճաբանություններ են լինում: