23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բյուջեի եկամուտների մասով ավելցուկ ունենք. Գաբրիելյանը ներկայացրեց տնտեսական ցուցանիշները

Այսօր  կառավարության նիստին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց այս տարվա առաջին հնգամսյակի տնտեսական ցուցանիշները:  “Գնաճի թիվը կես տոկոս է 12 ամսվա համար` բավականին ցածր կայուն միջավայր գնաճի համար”,-նշեց նախարարը:

Ներկայացնելով մայիսի վերջին ամփոփված չորս ամիսների կատարողականը, Վաչե Գաբրիելյանը նշեց. ”Բավականին բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք` 7.2 տոկոս. այստեղ արդյունաբերության ցուցանիշը կազմում է` 115. 3 տոկոս: Ունենք էլեկտրաէներգիայի արտադրության աճ, որը եւս վկայում է արդյունաբերական զբաղվածության մասին: Արտահանման ցուցանիշը 117.8 տոկոս է, 2011 թվականի  հունվար-ապրիլի համեմատ, ներմուծումը` 108.7 տոկոս է”:

Առաջին հինգ ամիսների ցուցանիշներով  պետբյուջեի հարկային եկամուտները եւ սոցապվճարները  կազմել են 322 միլիարդ 758 մլն դրամ են, որտեղ հարկերն ու պետտուրքերը կազմել են  272 միլիարդ:

“Մեր ցուցանիշներով, հինգ ամսվա կտրվածքով ՊԵԿ-ը ավել է հավաքագրել մոտ կես միլիարդ դրամի գումար վերջին ամսվա կտրվածքով: Ծախսերը 341 միլիարդ են, դեֆիցիտը` 9.5 միլիարդի կարգի, ընդ որում, եթե նայում ենք պլանավորված ցուցանիշը, ապա կիսամյակի համար ավելին էինք պլանավորել, բայց դեֆիցիտն ավելի փոքր է, որովհետեւ ունենք եկամուտների ավելցուկ եւ ծախսերի թերակատարում, որը պայմանավորված է սեզոնայնությամբ”:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ծախսերի տեսակետից բյուջեն գտնվում է բնականոն ընթացքում, իսկ  եկամուտների մասով` ունենք մոտ կես միլիարդի գերակատարում, ինչի հետեւանքով դեֆիցիտի ցուցանիշը մոտ կես միլիարդի շրջանակներում է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ