19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Եզդիների խնդիրները հայ ժողովրդի խնդիրներն էլ. Ազիզ Թամոյան

Ներկայումս ՀՀ-ում բնակվում է 60 հազար եզդի, այսինքն` նրանք կազմում են ՀՀ բնակչության 3 տոկոսը եւ 131 հոգանոց նորընտիր խորհրդարանում պետք է ունենային 4 պատգամավոր: Հայաստանում բնակվող եզդիների անունից այսօր  լրագրողների հետ հանդիպմանն այս կարծիքը հնչեցրեց “Եզդիների համաշխարհային միության” նախագահ Ազիզ Թամոյանը` հավելելով, որ 4-ի փոխարեն իրենց 1-ն էլ կբավականացնի:

Թամոյանը հիշեցրեց, որ արցախյան պատերազմի տարիներին ինքն անձամբ եզդիների 500 հոգանոց ջոկատ է տարել Արցախ, որոնցից 30-ը զոհվել են, եղել են նաեւ անհայտ կորածներ: Եվ դա միակ ծանր պահը չի եղել, երբ եզդիները աջակցել են հայ ժողովրդին:

Ազիզ Թամոյանն ափսոսանքով նշեց, որ ազգային փոքրամասնություններն այնքան էլ չեն սիրում զբաղվել քաղաքականությամբ, սակայն կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Նրա համոզմամբ` եզդիների խնդիրները հայ ժողովրդի խնդիրներն էլ: Առաջնային խնդիրներից մեկը Թամոյանը համարում է եզդիների արտագաղթը Հայաստանից: Սա հատկապես ցավալի փաստ է նրա համար, քանի որ աշխարհում բնակվող ավելի քան 3 մլն եզդիներից միայն Հայաստանում բնակվողները հնարավորություն ունեն զարգացնելու իրենց մշակույթը:

Ազիզ Թամոյանը խնդրում է, որպեսզի իշխանավորները շրջեն գյուղերով, պարզեն մարդկանց հուզող խնդիրները: Նրա կածիքով` իր ժողովդրի վիճակը բարելավելը դժվար չէ, քանի որ իրենք շատ չեն` “ընդամենը Չինաստանի մի գյուղի չափ”:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ