Ամենավտանգավոր կրքերից մեկը
Նախանձը ծիծաղելի բան է, մի փոքր խելք է անհրաժեշտ, որպեսզի մարդը հաղթահարի նախանձը: Ուշադիր եղի՛ր, երբեք թույլ չտաս, որ նախանձի կիրքը քեզ իշխի, քանի որ այն ամենամեծ ու ամենավտանգավոր կրքերից մեկն է:
Հնարավոր չէ, որ մարդը միաժամանակ ունենա և՛ սեր և՛ նախանձ. եթե նույնիսկ մի փոքր էլ սեր ունենա, իր սերը մաքուր չի լինի, որովհետև իր սիրո մեջ իր անձն է: Նախանձը կեղտոտում է սերն ու բարությունը, այն կուլ է տալիս քո ամբողջ հոգեկան և մարմնական ուժերը, որոնք կարող էիր զոհաբերել Աստծուն: Եթե վանես քեզնից նախանձդ՝ աղոթդ էլ ուժ կունենա և լսելի կլինի Աստծուն:
Հայր Պիմեն