Հայաստանում չի լինելու ալիևյան սահմանադրություն.Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ալիևյան սահմանադրության տեքստը իր տերերն ուղարկել են, փաստորեն, ստացել է և այսօր իր ուղերձով «համեմված» (վատ հոտով սոուս), հրապարակում է։ Հրապարակում է դեմքի կեղծ ժպիտով, կեղծ «սիրելի ժողովուրդ» բառակապակցությամբ ու հերթական ստերով, իբր կգնա, իբր չի մասնակցի, իբր ինքը կանի ինչ խոստացել է։ Ներկայացրածին մասնագետները կծանոթանան, բայց կարևոր հանգամանք-հարց՝ իսկ ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցել այդ «սահմանադրության» պատրաստմանը։ Պատասխանը կա՝ ոչ մի հայաստանյան քաղաքական ուժ։ Ինչ էլ գրված լինի էդ ալիևյան թղթի մեջ, կարևորն այն է, որ արդեն իսկ խոստովանել են սրանք՝ Անկախության Հռչակագրին հղումը չի լինելու։ Իսկ Հռչակագիրը ՀՀ ծննդականն է. կորցնում, ջնջում են ծննդականը, երկիրը դարձնում են որբ և անանուն։
Վաղուց պարզ է՝ հերթական հանձնարարականն է վռազում կատարել, որովհետև վզին թոկ են դրել ու օղակը սեղմվում է։
Հայաստանում չի լինելու ալիևյան սահմանադրություն, ալիևյան ոչ մի բան ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»։











































