22 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Դա խաղաղության պայմանագիր չէ, դա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր է. Շարմազանով

«Միջազգային ճանապարհների ապաշրջափակման անվան տակ տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքի, ինքնիշխան ինֆրաստրուկտուրայի փոխանցում արևմտյան՝ տրանսազգային կորպորացիաներին»։
«Խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրումն ու TRIPP նախագծի իրականացումը հակասում է Հայաստանի պետական և ինքնիշխան շահերին, «Աբովյան Time»-ի եթերում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով Մոսկվայում կայացած իր վերջին ելույթին՝ քաղաքական գործիչը պնդել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման անվան տակ տեղի է ունենում ռազմավարական ենթակառուցվածքների օտարում հօգուտ Բաքվի և Անկարայի։
«Ես Մոսկվայում ասել եմ, որ TRIPP-ին էլ եմ դեմ։ Միջազգային ճանապարհների ապաշրջափակման անվան տակ տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքի, ինքնիշխան ինֆրաստրուկտուրայի փոխանցում արևմտյան՝ տրանսազգային կորպորացիաներին, որը բխում է Բաքվի և Անկարայի շահերից»,— ասել է Շարմազանովը։
Ինչ վերաբերվում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթին` Շարմազանովն ընդգծել է, որ դրանում անտեսված են հայկական կողմի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք առանցքային հարցեր։
«Այնտեղ Արցախի մասին ոչ մի խոսք չկա, էթնիկ զտման մասին խոսք չկա, Հայաստանի 240 քառակուսի կիլոմետրը ազատելու մասին ոչ մի խոսք չկա, խոսք չկա Բաքվի մեր պատանդների ազատության համար։ Այս իրավիճակում այս տեսքով ես դեմ եմ»։
Մանրամասները` տեսանյութում:
arm.sputniknews.ru
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ