20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն այս հինգշաբթի հստակություն կմտցնի նախարարական պորտֆելների հարցում

Հինգշաբթի օրը` հունիսի 14-ին, կկայանա  ՀՀԿ ԳՄ  նիստը, որի ընթացքում կքննարկվի կառավարության ձեւավորման  հարցը: Այսօր այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

“Կարծում եմ այդ օրը կուսակցությունը հստակություն կմտցնի  իր կողմից առաջադրվող նախարարական պորտֆելների հարցում”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում կառավարության կազմում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ մինչ հարցի քննարկումը, վերջնականապես որեւէ բան ասել չի կարող, բայց կարծում է, որ էական փոփոխություններ չեն լինի:

Henaran.am-ի  մյուս հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն պորտֆելներ ստանա նոր կառավարությունում, չնայած այն հանգամանքին, որ հրաժարվել է կոալիցիա կազմել, Շարմազանովը պատասխանեց.”ԲՀԿ-ն հայտարարել է, որ նպատակահարմար չեն գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը”:

Ւնչ վերաբերվում է ՕԵԿ-ի պորտֆելների քանակին, ՀՀԿ խոսնակը նշեց, որ իր կարծիքով, ՕԵԿ-ը կպահպանի այնքան պորտֆել, որքան ունեցել է նախորդ կոալիցիոն հուշագրով,  այսինքն` կստանա նախարարական 3 պորտֆել:

Հավելենք, որ  Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ապագա կառավարության կազմում առողջապահության նախարարի պորտֆելի համար շրջանառվում է  Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի անունը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի կամ քաղաքաշինության նախարարություններից մեկը, ըստ մեզ հասած տեղեկությունների` կտրվի ՕԵԿ-ին:

Ապագա նախարարների համար շրջանառվում են ՕԵԿ-ականներ Խաչիկ Հարությունյանի եւ Հովհաննես Մարգարյանի անունները: Սպորտի եւ երիտասարդություն հարցերի նախարարի պաշտոնում շրջանառվում է ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի, ինչպես նաեւ փոխնախարարներ Խաչիկ Ասրյանի եւ  Արսեն Քարամյանի անունները: Նախարարական պորտֆել կստանա նաեւ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ