09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Զգացի՞ք՝ ինչպես բոլորին մտցրեց իրեն հարմար օրակարգ․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զգացի՞ք՝ ինչպես բոլորին մտցրեց իրեն հարմար օրակարգ․ ադրբեջանցի զինվորը, որ եկել, հասել է ՀՀ սուվերեն տարածք, մտել ՀՀ քաղաքացու տուն, կրակել իր երեխաներին պաշտպանող կնոջը, «պարզվեց»՝ դիվերսանտ չէ, քանի-որ «բռնվելու պահին չի դիմադրել», «պարզվեց՝ մայրը պարտավոր էր սպասել մինչև իրեն ու իր երեխեքին ադրբեջանցին կկրակեր (հետո կգար մեր «փառապանծ միլիցիան» ու ընտանիքի դիերը կտաներ անհայտ ուղղությամբ), պարզվեց` տղեն մոլորվել է, «մառախուղն» է պատճառը, պարզվեց՝ արտահանձնելը ճիշտ կլինի․․․ Էս բոլոր սերիալները արդեն «նայել ենք»։ Սա իր օրակարգն է․․. Բոլորս էդ մասին ենք խոսում, վրդովվում։

Ու էս «նետված» սցենարի մեջ գրեթե չենք շեշտում, չենք խոսում կարևորի մասին։ Լավ, բա քո սահմանապահ զինվորները, ԱԱԾ կոչվածը, հեռադիտակները, ուղեկալները, անվտանգային համակարգերը, սահմանի փշալարերը, լուսավորման սարքերը, տո հենց թեկուզ էն պահածոյի բանկեքը, որ ձեռ էիք առնում, էդ էլ չունեի՞ք, թե՞ դուք վաղուց «պահածո» չեք ուտում, ձեր կերածը հիմա էս ժողովրդի նյարդերն են։

Այն, որ ՀՀ սուվերեն (առայժմ) տարածքն անպաշտպան է, ապացույցի կարիք չունի, դե «խաղաղություն է», ադրբեջանցի զինված զինվորն էլ էդ «խաղաղության աղավնին» է։ Ամենացավոտն այն է, որ ընդդիմությունն էլ էս խայծը կուլ տված մնացել է էմոցիայի ժանրում, ասում են՝ բա մայրական բնազդ, բա մայր էր, պետք է պաշտպաներ իր ձագերին։ Հա, հազար անգամ ճիշտ է․․. Էդ դեպքում գուցե մայրերի մի կուսակցություն բացվի, միջպետական, սահմանային նորմերը թողնենք մի կողմ ու սպասենք, թե էլ ինչ «մոլորված» թշնամու զինվոր կգա, չէ՞ որ Սյունիքում մառախուղները մշտական են։

Հ․Գ․ Էդ «մոլորվածին» կարտահանձնեն, չեմ կասկածում, իսկ իր երկրում նա սաֆարովյան դափնիների կարժանանա․․.»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ