ՔՊ-ն է խոստացել «Շուշիի և Հադրութի դեօկուպացիա»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման ժամանակ կար երկու հայկական հանրապետություն, ՔՊ-ի ժամանակ՝ մեկը հանձնված է Ադրբեջանին, մյուսի նկատմամբ էլ Ադրբեջանի շանտաժն ավելանում է։
Քանի որ իշխող վարչակարգի անդամները բոլոր մեղքերի մեջ մեղադրում են շատերին, բայց ոչ երբեք իրենց, զբաղվենք հիշողության հերթական թարմացմամբ։
Իրենց առաջնորդն է ժամանակին ասել՝ «ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ»։
Նույն ինքն է ասել՝ «բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում»։
ՔՊ-ի ղեկավարն է ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Նա է ողջունել «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը։
Հենց նա է Շուշիում մասնակցել Արցախի նախագահի երդմնակալությանը։
Փաշինյանն է Արցախի ԱԺ պատգամավորներին հավաստիացրել, որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ նույնիսկ Ալիևն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մաս։
Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո նա է խոստացել Արցախի՝ «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։
ՔՊ-ն է խոստացել «Շուշիի և Հադրութի դեօկուպացիա»։
Ավելին, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելն է ասել, որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։
Հ.Գ. 2020-ի հոկտեմբերին Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք ձեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն, դուք մտածեք, թե ի՞նչ եք ձեզնից հետո թողնելու սերունդներին»։
Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով ներկա էր այդ հանդիպմանը։
Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ»։











































