Պատերազմի ընթացքում Իսրայելի բանակը կորցրել է 970 զինծառայող. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է 2023թ. հոկտեմբերի 7-ին Գազայից սկիզբ առած պատերազմից առ այսօր տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին որոշ տվյալներ։
Ըստ այդմ՝ վերջին երեք տարվա ընթացքում հարվածներ են հասցվել.
– Գազայի հատվածում՝ մոտ 65000 թիրախի,
– Լիբանանում և Սիրիայում՝ մոտ 28000 թիրախի,
– Իրանում՝ մոտ 4500 թիրախի,
– Եմենում՝ 80 թիրախի։
Միաժամանակ, նախորդ երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ՝
– Գազայի հատվածից՝ 10200 հրթիռ,
– Լիբանանից՝ 20000 հրթիռ,
– Իրանից՝ 1200 հրթիռ,
– Սիրիայից՝ 50 հրթիռ,
– Եմենից՝ 90 հրթիռ։
Պատերազմի ընթացքում Իսրայելի բանակը կորցրել է 970 զինծառայող»։











































