03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Նիկոլի իշխանության ողջ մերկությունն ու պերճանքը պարփակված են Շաքիի համայնքապետի երեկվա բարբաջանքում

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փորձենք ավելի հստակ ու համակցված հասկանալ, թե իրականում ինչ տեղի ունեցավ նախօրեին, և ուր է մեզ տանում նիկոլական «խաղաղություն» կոչվածը։

Ըստ էության՝ զինված ադրբեջանցին մտել է ՀՀ սուվերեն տարածք, ինչը այլ կերպ, քան դիվերսիոն գործողություն, դժվար է որակել։ Բացի դրանից, ինչպես փաստում են տարբեր հայտարարություններն ու մեկնաբանությունները, ադրբեջանցին ՀՀ տարածքում է եղել մի քանի օր։

Այստեղից էլ հաջորդ կարևոր հարցը՝ ինչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված և այնտեղ հանգիստ շարժվել։ Այն դեպքում, երբ Հայաստանում հյուսիսկորեական ռեժիմ կառուցած իշխանությունը ամեն օր հպարտորեն պարծենում է իր «անվտանգության» համակարգով ու «զորավար» Սուրիկի և մյուսների կատարմամբ խնդալու տեսանյութեր տարածում:

Իրականում Նիկոլի իշխանության ողջ մերկությունն ու պերճանքը պարփակված են Շաքիի համայնքապետի երեկվա բարբաջանքում։ Մարդը շատ պարզ ու հանգամանորեն մեկնաբանում էր կատարվածը՝ ընդհուպ կասկածի տակ դնելով անգամ դրա՝ ադրբեջանցի լինելու հանգամանքը. «Դե, կարող ա պարսիկ ա, ի՞նչ իմանանք»։

Այսինքն՝ հնարավորինս այնպիսի ձևակերպումներ, որոնք չեն «վնասի խաղաղության գործընթացին»։

Ավելին՝ եթե սրան էլ հավելենք իշխանության մեկ այլ ներկայացուցչի պնդումը, թե «եթե անգամ ադրբեջանցիները կրակեն, մենք չենք պատասխանելու, այդպես կվնասենք խաղաղությանը», ապա արդեն պարզ է, թե ինչ տրամաբանությամբ է կառուցվում այս «խաղաղությունը»։

Ի վերջո, հարցը պարզ է․ եթե զինված ադրբեջանցին կարող է մտնել ՀՀ տարածք, օրերով մնալ այնտեղ, իսկ իշխանության առաջին արձագանքը նրան չեզոքացնելու կամ պատասխան տալու փոխարեն «խաղաղությանը չվնասելու» մասին մտածելն է, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը, Հայաստանի՞, թե՞ այն խաղաղության պատրանքի, որի համար պատրաստ է ամեն անգամ Հայաստանի շահը մի կողմ դնել։

Պարզ տրամաբանությունն ու նախորդ փորձերը հաստատում են այն կասկածները, որ սրանք շատ գերարագ ձևով դիվերսանտին կարտահանձնեն իրենց բարեկամներին, ավելին առաջիկա օրերին էլ մի այնպիսի «օպերացիա» կկազմակերպեն, որ բոլորը շատ արագ կմոռանան կատարվածը»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ