02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Ամենևին չեմ ուզում անձնավորել. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018-ի բոլոր օրերն էին երկիրը քանդելու մասին, իսկ հոկտեմբերի 2-ը՝ հատուկ կարգով։ Էդ օրը բացահայտ, անամոթ հարձակում տեղի ունեցավ երկրի Ազգային Ժողովի վրա։ Փողոցներից եկած հկ-ները, անհասկանալի ծագման արարածներ ներխուժեեցին խորհրդարանի շենք՝ ռուպրներով, հայհոյանքով, լկտիությամբ ներխուժեցին պատգամավորների աշխատասենյակներ, փնթի փռվեցին միջանցքներում և ԱԺ այգում, հայհոյանքով, սուլոցով երկրի խորհրդարանը վերածեցին քուչի բազարի։ Արդյունքում՝ մեծամասնություն ունեցող խորհրդարանական ուժը ճնշումների տակ ցրվեց։

Այս զզվելի, աններելի, հակասահմանադրական, հակաօրինական ամբողջ աղմուկը իրենց դեմոկրատ և լիբերալ համարող ուժերը «չլսեցին», անհաղորդ մնացին, ծպտուն չհանեցին, շատերը անթաքույց ուրախացան՝ այդպիսով մասնակիցն ու մեղավորը, պատասխանատուն դառնալովա վերածությունների նոր թափին։ Էլ չեմ խոսում դեսպանատների և միջազգային իբր դեմոկրատ կառույցների մասին. ձկան պես լուռ էին։ Դրանից հետո ամեն բան դարձավ ավելի տեսանելի. քայլիստները՝ ավելի լկտի, երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից։

Հ․Գ․Ամենևին չեմ ուզում անձնավորել, բայց ասեմ՝ այդ չարաբաստիկ գիշերը ինձ հետ պատահած միջադեպի մասին։ ԱԺ միջանցքներում շատ կասկածելի դեմքեր էին լցվել, անգամ մութի մեջ փորձում էին հարձակվել, ես մենակ էի, մի «կենդանի» ռուպորը դեմքիս պահած գոռում էր, ու երբ մի կերպ դուրս եկա երկրորդ հարկի միջանցքի քիչ թե շատ լուսավոր հատված, տեսա ՊՊԾ աշխատակցի՝ ոչ շարքային, ես բողոքեցի՝ ասելով վերահսկեք իրավիճակը, մարդը անցավ այնպես, կարծես ո’չ լսել էր, ո’չ տեսել. Լյուքսեմբուրգյան այգում խաղաղ զբոսանքի էր դուրս եկել»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ