20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՊՆ-ն նախապատրաստում է պաշտոնյաներին

 

ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն՝ ս.թ հունիսի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ ՀՀ գործադիր իշխանության, պետական եւ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Հավաք-պարապմունքները սկսվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ՛՛Պետության նախապատրաստումը պաշտպանությանը՛՛ դասախոսությամբ:  Ողջունելով մասնակիցներին` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են տալիս բազմապատկել ունեցած հաջողությունները եւ նվազեցնել առկա թերացումները: Իր դասախոսության ընթացքում պաշտպանության նախարարն արծարծել է երկու կարեւորագույն հարց, առաջին` պետության պաշտպանության եւ ԶՈւ կազմակերպման հիմքերը, երկրորդ` պետության պաշտպանությանը բնակչության նախապատրաստման ուղղությունները: Դասախոսության ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանել է հավաքի մասնակիցների հարցերին:

՛՛ՀԱՊԿ-ի դերը ՀՀ ռազմական անվտանգության ապահովման գործում՛՛թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Դասախոսության ընթացքում արծարծվել են նաեւ սեպտեմբերի ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ՛՛Փոխգործակցություն-2012՛՛ համատեղ զորավարժության նախապատրաստման եւ պատշաճ կազմակերպման խնդիրները:

Միջոցառման շրջանակներում դասախոսություններ կունենան ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ էկոնոմիկայի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ:

Հավաքների մասնակիցները կայցելեն նաեւ ՀՀ ԶՈւ զորամասեր, կմասնակցեն կրակային պատրաստության գործնական պարապմունքների:

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա դասախոսությունները նպատակ ունեն ամրապնդել ռազմական անվտանգության ապահովման համակարգում պետական բոլոր կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների մոտ բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման հարցում սեփական պարտականությունների ու իրավասությունների վերաբերյալ իրազեկության մակարդակը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ