06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Մի պատվիրակություն էլ՝ ԳՇ պետի գլխավորությամբ, գործուղեք առաջնագիծ․ Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեսյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ-ում նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքը՝ սպառազինությունում КС-19-ներ պահելու հարցով, ինձ հիշեցրեց 2 տարի առաջ ինձ հանդիպած այդ միավորների մասին:

Այս պահին չգիտեմ, բայց այս իշխանության օրոք՝ 2 տարի առաջ, առաջնագծի տարբեր ուղղություններում դրանցից տեղակայված էին:

Ավելին ասեմ՝ նաև 40-50-ականների հրանոթներ կային: Զուտ ռազմական բնույթի տեղեկությունների զգայունությունից ելնելով՝ կոնկրետ վայրերը չեմ գրում, բայց տեսել եմ սեփական աչքերով:

Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք:

Եթե նախկինում գնված կամ ստացված տեխնիկան վատն էր, ինչո՞ւ էր այն առնվազն մինչև վերջերս ներառված բանակի սպառազինության մեջ:

Հ.Գ. Մի պատվիրակություն էլ՝ ԳՇ պետի գլխավորությամբ, գործուղեք առաջնագիծ, թող տեղում պարզեն, թե դրանք արդյո՞ք շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել, ի՞նչ գործառույթ ունեին կոնկրետ վայրերում և, եթե որևէ նպատակի չեն ծառայում, արդյունավետ չեն, ապա ինչո՞ւ են կամ ինչո՞ւ էին ձեր օրոք տեղակայված»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ