08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Ո՞վ է Ալիեւի պահանջից հետո ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գործող ռեժիմի անդամներ, հակահայ ադրբեջանական թեզերը տիրաժավորել ու կյանքի է կոչել ՔՊ-ն ՝իր առաջնորդի գլխավորությամբ։
Ռեժիմի ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, պնդում են,որ ընդդիմությունը տիրաժավորել է հակահայ ու ադրբեջանական նարատիվներ։
Այստեղ են ասել՝ սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում։
Իսկ իրականում ամեն բան շատ պարզ է։
Ո՞վ է Ալիեւի պահանջից հետո ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։
ՔՊ-ի առաջնորդը։
Ո՞վ եւ ովքե՞ր են Ադրբեջանի պահանջով հալածանք սկսել Արցախի հերոսների ու ազգային ուժերի դեմ։
Իշխող ռեժիմը։
Ո՞վ եւ ովքե՞ր են Ադրբեջանի պահանջով համաձայնվել կազմալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։
Իշխող կառավարիչները։
Ո՞վ եւ ովքե՞ր են Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի խոսքից հետո արշավ սկսել Հայ Եկեղեցու ու Վեհափառի դեմ։
Գործող ռեժիմն ու նրա կառավարիչը։
Ո՞վ եւ ովքե՞ր են, հետեւելով թուրք-ադրբեջանական խոսույթին, հրաժարվել Հայոց պահանջասիրությունից։
Գործող ռեժիմի ներկայացուցիչները։
Շարքը երկար է…
Փաստերն ավելի խոսուն են, իսկ փաատերը արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ