09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Սրանք ատում են կայացած մարդկանց, սկզբունք և նվիրվածություն ունեցող մարդկանց. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սրանք ատում են խելոք, հարուստ և կայացած մարդկանց։

Սրանք չեն թաքցնում, որ.

չեն սիրում հայ առաքելական եկեղեցին` Սրբազանների վիճակը և եկեղեցու դեմ հարձակումները վկա,

չեն սիրում հայոց պատմությունը` Ցեղասպանության ժխտումը վկա,

չեն սիրում հայկականությունը` դասագրքերից հայոց պատմության դասերի կրճատումները վկա,

չեն սիրում հարուստ մարդկանց` Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի էսօրվա վիճակը վկա,

չեն սիրում խելոք մարդկանց՝ Արմեն Աշոտյանի քաղբանտարկյալ կարգավիճակը վկա,

չեն սիրում Հայաստանը՝ չարաբաստիկ և հակահայկական սահմանազատումները վկա,

չեն սիրել Արցախը՝ Արցախի հանձնումը վկա,

Սրանք ատում են կայացած մարդկանց, սկզբունք և նվիրվածություն ունեցող մարդկանց։

Ատում են անկախ Հայաստանի պատմության անցած 30 տարիները։

Որովհետև աղքատ են հոգով։

Կհարցնեք, իսկ ի՞նչ են սիրում․․.

Ոչինչ՝ իրենց շահից, փողից, փորից և տերերից բացի։

Զուտ հռետորական հարց համարեք՝ իրենց մասով ամեն բան պարզ է, անթաքույց։

Իսկ մե՞նք, մենք ի՞նչ ենք սիրում։ Եթե սիրում ենք, փորձո՞ւմ ենք պահել-պահպանել այնպես, ինչպես սրանք են պահում իրենց սիրածը։ Մտածենք»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ