23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Նույնիսկ շարքային փաշինյանականների համար էլ է պարզ. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր ընկեր Արմեն Աշոտյանն արդեն մոտ երեք շաբաթ է, ինչ ապօրինի կալանավորված է, ու փաստ է, որ այստեղ իրական գործընթացի շարժառիթը երբեք էլ «իրավականը» չի եղել: Նույնիսկ շարքային փաշինյանականների համար էլ է պարզ, որ այս ամենը դասական քաղաքական հաշվեհարդար է իշխանության ամենաակտիվ ու ազդեցիկ ընդդիմախոսներից մեկի նկատմամբ։

Փաստ է, որ գործող համակարգը պարզապես վախենում է նրա քաղաքական խոսքից ու ազդեցությունից, դրա համար էլ փորձում է ամեն գնով երկարացնել նրա նկատմամբ ապօրինությունները։ Իսկ «փողերի լվացման» ու նմանատիպ հնարովի մեղադրանքները զուտ քաղաքական տեխնոլոգիաներ են։ Ոնց ինքն էր իր հարցազրույցներում բազմիցս փաստում՝ քաղաքակիրթ աշխարհում նման պիտակները կիրառվում են մարդուն վարկաբեկելու և «մխտռելու» համար։

Իսկ նպատակը հստակ է՝ ոչ միայն լռեցնել նրան երկրի ներսում, այլև վնաս հասցնել նրա միջազգային հեղինակությանը, որպեսզի նրա սուր քննադատությունը դրսում էլ լսելի չլինի։

Բայց թող համոզված լինեն՝ ամեն անգամ, երբ Արմենը դուրս է գալիս կալանավայրից, իշխանության բոլոր նեղ հաշվարկներն ու պլանները միանգամից փլվում են։ Ուժեղ քաղաքական գործչին, նրա քաղաքական խոսքն ու կշիռը նմանատիպ մեթոդներով ու ժամանակավոր լուծումներով կասեցնելն անհնար է»:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ