20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀՀ-ն ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաստորեն, այն, ինչ չի կարելի հայերիս, խրախուսվում է ադրբեջանցիներին։
Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ամենալկտի և ապօրինի միջոցներով փորձում է փակել ոչ միայն Արցախի էջը, այլև նույնիսկ թեմայի արծարծումը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը։
Ավելին, պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում, որ դա իր համար ռազմավարական նպատակ է, և թեման բոլոր հնարավոր ճանապարհներով զարգացնում է։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական զորամասերում պատկերված քարտեզներում Հայաստանի երկու մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորը, ամբողջությամբ, իսկ Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական։
Իսկ ընդհանուր խոսույթում, առհասարակ, ՀՀ-ն ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան» »։
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ