03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Միգուցե սահմաններն արդեն բա՞ց են. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները՝ որպես ռուսական շուկայի փոխարինման և առևտրաշրջանառության իրականացման միջոց։

Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ չեն իրականացրել։

Միգուցե սահմաններն արդեն բա՞ց են, խաղաղության պայմանագրե՞րն են կնքված, իսկ ադրբեջանական զորքերն էլ ՀՀ ինքնիշխան տարածքներից դո՞ւրս են բերվել։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան այս պայմաններում նման որոշիչ դեր ստանան՝ ենթակառուցվածքային և տնտեսական ոլորտներում, ինչը, իր հերթին, անխուսափելիորեն քաղաքական ազդեցության կհանգեցնի։

Հետո էլ կրկին կասեն՝ «ռուսները գցեցին, ստիպված նոր զիջումների գնացինք»»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ