09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՀ-ը վարկ կտրամադրի ԼՂՀ-ին

Կառավարության այսօրվա նիստին հավանության արժանացավ որոշման նախագիծը, որով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջե­տային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 20.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2019թ. դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի մարումը` 2016 թվականի մարտի 25-ից սկսած եռամսյակային իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի հունիսի 25-ից սկսած եռամսյակային մարումներով իրականացնելու պայմանով, որպես տրամադրվող վարկի վերադարձման ապահովման միջոց ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող բյուջետային երաշխիքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ