Դա չի խոսում խաղաղության մասին. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, ԶԼՄ-.ներ, անհատներ, ինչպես նաև պետության հովանավորությամբ գործող կազմակերպություններ, որոնք Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական կամ յուրացման հայացքներ:
Ադրբեջանում կա իշխանություն, որն արդեն բռնակցել է Արցախը, ցեղասպանական վտանգի ներքո իրականացրել է էթնիկ զտում, ինչպես նաև օկուպացրել է Հայայստանի ինքնիշխան տարածքները:
Դա չի խոսում խաղաղության մասին»:











































