07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

8 տարի է իշխանություն եք, բայց այդպես էլ մնացիք սկանդալային անլուրջ բլոգերների մակարդակի․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«8 տարի է իշխանություն եք,բայց այդպես էլ մնացիք սկանդալային ու չկայացած բլոգերների մակարդակի։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցավ մեծ, շքեղ ու ինչու չէ ձեւով ճաշակով բեմադրություն։
Ի՞նչ ստացավ կամ կստանա Հայաստանը դրանից,դժվար չէ կռահել։
Դրական՝ գրեթե ոչինչ,բացի մի երկու կենացներից։
Բացասական՝ մեծ չափաբաժնով հակառուսական քարոզ,որը ՀՀ-ին ու հայ ժողովրդին պետք չէր։
Նայում եմ քպ-ական երեսփոխանների ինքնամոռաց ելույթները…
Բրեժնեւին ու Չեռնենկոյին տենց ձոներ չեն նվիրել կոմերիտականները,ինչպես սրանք՝ Փաշինյանին։
Սրանք ,իրար հերթ չտալով, դժգոհում են ՀԱՊԿ-ից։
ՌԴ-ից դժգոհ են ու ասում են ՝ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարել։
Նույն դժգոհությունը, որպես ՀԱՊԿ անդամ ունեն նաեւ Բելառուսից։
Ամենեւին նպատակ չունենալով ՀԱՊԿ-ի փաստաբանի դերը ստանձնել՝ հիշեցնեմ մի փաստ։
ՀԱՊԿ-ում ամենից ադրբեջանամետ պեսություններից Ղազախստանն է։
Ինչպե՞ս է ստացվում,որ ՀԱՊԿ-ից դժգոհ եք,բայց ՀԱՊԿ անդամ Ղազախստանից Փաշինյանը հպարտորեն շքանշան է ընդունում։
Կարո՞ղ է «դաբրոն» Ալիեւն է տվել։
Մեկ էլ մի նկատառում։
Քաղաքական քննադատությանը պատասխանում են կոռեկտ ու փաստարկված ,այլ ոչ թե մեծամիտ ու դատարկ խոսքերի շարանով։
8 տարի է իշխանություն եք, բայց այդպես էլ մնացիք սկանդալային անլուրջ բլոգերների մակարդակի»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ