14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի կառավարության դրական ու բացասական կողմերը

Այս տարվա ընթացքում ունենք պահուստների կորուստ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարուն, ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նախ նա նկատեց. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման լավ և վատ կողմերը գնահատելիս պետք է նաև հասկանալ, թե ինչ է նրան ժառանգել նախորդ վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը»: Նա բերեց նախկին վարչապետի պաշտոնավարման ժամանակ եղած ցոըցանիշները՝ ուշադրություն հրավիրելով հատկապես արտաքին պարտքի մեծացման վրա:

«Հիմա մենք ավելի շատ ներկրում ենք, քան արտադրում, և նման կերպ տնտեսության մեջ լուրջ հաջողություններ ակնկալելն անիմաստ է»,-ասաց Խաչատրյանը: Տնտեսագետի կարծիքով, Հայաստանը ներկրող երկրից պետք է դառնա արտադրող, ապրանք ներկրելու փոխարեն բերի տեխնոլոգիաներ, որպեսզի մեր երկրում զարգացնի ներկրվող ապրանքների արտադրությունը: 

«Հովիկ Աբրահամյանը ժառանգել է փոքր տնտեսություն, փոքր տնտեսական աճ, կուտակած պարտքեր, պարտք չվերցնելու հնարավորություն և այս ֆոնի վրա կուտակային համակարգը, որը բողոքի ալիք էր բարձրացրել»,-նշեց նա: Միաժամանակ տնտեսագետն ընդգծեց, որ Հովիկ Աբրահամյանը կարողացավ և կուտակային համակարգին, և Շրջանառության հարկին այլընտրանքներ գտնել:

Տնտեսագետը սա դրական համարեց: Բացասական քայլ նա որակեց եվրապարտատոմսերի թողարկումը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ