06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ում` կադրերի ջարդ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  ՕԵԿ անդամ Էդուարդ Մադաթյանի` Խուճուճ Էդոյի եղբայր Գրիգոր Մադաթյանը, ով արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալն էր, ազատվել է աշխատանքից:

Թերթին հասած լուրերով, աշխատանքից ազատելը պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ օգտին նրա եւ իր եղբոր՝ Էդուարդ Մադաթյանի կատարած աշխատանքով ու ապահոված արդյունքներով:

ՕԵԿ-ում ակնկալիքներ ունեին, որ հատկապես Էրեբունի համայնքում Մադաթյանները կուսակցության համար մեծ թվով ձայներ կբերեն, սակայն սպասելիքները չեն արդարացել:

Էդուարդ Մադաթյանը երեկ չպատասխանեց թերթի հարցերին, ասաց, որ Հայաստանում չէ: ԱԻՆ լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը հաստատեց մեր տեղեկությունը, թե Գրիգոր Մադաթյանը մայիսի 11-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ “այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով”, իսկ մայիսի 14-ին  ազատվել է աշխատանքից: Ի դեպ, Է. Մադաթյանն ու Արմեն Երիցյանը բավական ջերմ ընկերական հարաբերություններ ունեն կամ՝ ունեին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ