13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Մի ավտոբուսի «պասաժիր» եւ մի երկիր ժողովուրդ․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի ավտոբուսի «պասաժիր» եւ մի երկիր ժողովուրդ
 Այո, ցավալի է, բայց վերջին ութը տարիներին հասանք  այստեղ, երբ մի ավտոբուսի «պասաժիր»  կարող է այսպես ցինկաբար եւ անթաքույց ծաղրել մի երկիր ժողովրդի։
Այո, իրենք  հասել են իրենց «հնարավորությունների»․ եզրագծին։Իրենք  երկիրն են հասցրել իր հնարավորությոնների եզրագծին։  Եթե    ընդդիմադիր լրջմիտ ուժերը  չսթափվեն, շարունակեն  չընկատել իրենց ուսերին  դրված  բեռը,  ուրեմն  տեղի կունենա  ամենացավալին՝  մի ավտոբուսի «պասաժիր»  կրկին կկարողանա   մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը դարձնել քարկտիկի քար՝ վեր ու վար նետելով, տարածքները թշնամուն հանձնելով, խղճուկ թոշակներին խղճուկ-ժամանակավոր հավելումներ անելով եւ՝  լավաշի մեջ փաթաթած՝  խժռելով այս ժողովրդի սիրտը՝  հում-հում, արյան՝ կաթիլ առ կաթիլ։
Հարգելի ընդդիմադիր ուժեր, դուք իրոք ՝ կաք,  ձեզանից շատերը իրոք հասկանում են պահի   ողբերգականությունը, այսօր եւ հետագա օրերին պատրաստվում եք ծրագրեր ներկայացնել, ներկայանալ ընտրողներին։ Կարծում եմ բոլորիդ ծրագրերում միայն մեկ նախադասություն  է  պետք  գրել, մեծ տառերով՝ ազատել երկիրը զավթիչներից։ Մնացածը՝ ժամանակի հարց է։ Շատ եմ ուզում, որ սա  ընկալեք եւ անենք միասին»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ