13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Նիկոլ Փաշինյան, 405 թ. էս խաչմերուկի վրա ոչ թուրք կար, ոչ էլ ՝ ադրբեջանցի․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դու ի՞նչ կապ ունես Մեսրոպ Մաշտոցի հետ.նա Ամարասում դպրոց էր հիմնադրում,դու Արցախի անունը տալու համար մարդկանց ազատել ես տալիս աշխատանքից։
Հերթական անգամ Նիկոլը փայլել է իր պատմական փաստերի խեղաթյուրմամբ ու ազդարարել է, որ եւ՝ 405-ին, եւ՝  2026-ին Հայաատանը գսնվում է նույն խաչմերուկի վրա։
Նիկոլ Փաշինյան, 405 թ. էս խաչմերուկի վրա ոչ թուրք կար, ոչ էլ ՝ ադրբեջանցի։
Սա որ պատմությունից անհաջող օրինակներ չի բերում…
Մարդ ուզում է էլ դիպլոմ, էլ ՝թեկնածուական, էլ՝ կարդացած մասնագիտական հատորներով գրականություն ճղի ու դնի մի կողմ։
Տո այ ամենագետ,ի՞նչ կապ ունի 405թ. Հայաստանի  աշխարհաքաղաքական միջավայրը քո բերած «թուրքական խաչմերուկի» հետ։
405 թ.Հայաստանի հարեւանները Արեւելյան Հռոմեական կայսրությունն /Բյուզանդիան/ ու Պարսկաատանն էին։
Մեր խաչմերուկի վրա ոչ թուրք կար ու ոչ էլ ՝ ադրբեջանցի։
Պետությունը դարձնում  ես «թուրքական միջանցք» ու դրել Մեսրոպ Մաշտոցի մասին են խոսու՞մ։
Մեսրոպ Մաշտոցն Արցախի Ամարասի վանքում դպրոց է հիմնադրել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին։
Մի հատ էլ թանգարանի ղեկավար ես գործից հեռացնում Արցախի մասին գիրք նվիրելու համար։
Էն Արցախի,որտեղ սուրբ Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ էր հիմնադրում։
Էն Արցախը,որը դու հռչակում էիր «Հայաստան եւ վերջ» »։
KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ