01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Դուք անգամ ձեր կյանքերի եւ կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության եւ պետականության «տերը» լինեք․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միութենական պետության մեջ մտնելու խոսակցությունները գոյություն չունեցող քաղաքական մանիպուլյատիվ սյուժե է, որն իշխանությունը «բոբոյացնում» է, որպեսզի դիրքավորվեն որպես «անկախականներ», ՀՀ սուվերենության համար ոչ մի բան չխնայող կոմիքսի հերոսներ։
Զավեշտ է, որ նման խոսույթով հանդես են գալիս մարդիկ, ում օրոք Հայաստանի ինքնիշխանությունը հասել է պատմական մինիմումի, իսկ Ռուսաստանից տնտեսական եւ Թուրքիայից քաղաքական կախվածությունը՝ պատմական մաքսիմումի։
Քաղաքական դերակատար չհանդիսացող անձի մի մասնավոր կարծիքի շուրջ հյուսվող քարոզչական ձնագնդին պետությունը սկցրած ռեժիմի կողմից փրփուրներից կառչելու ողորմելի օպերացիա է։
Դուք անգամ ձեր կյանքերի եւ կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության եւ պետականության «տերը» լինեք»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ