15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ազգային Ժողովում Փաշինյանի հանդուգն, բայց ջղաձիգ պահվածքը հիշեցրեց ինձ իր արդիականությունն ամեն անգամ հաստատող այս այլաբանությունը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ազգային Ժողովում Փաշինյանի հանդուգն, բայց ջղաձիգ պահվածքը հիշեցրեց ինձ իր արդիականությունն ամեն անգամ հաստատող այս այլաբանությունը։
Նիկոլ,
Դու 2018-ին գողացար մեքենան, որը, իհարկե, կատարյալ չէր, բայց «խոդի» էր։
Դու նստեցիր գողացած մեքենայի ղեկին, խոստանալով միամիտ, բայց քո գողությամբ հպարտ ուղեւորներին անվտանգ եւ «երջանիկ» ընթացք։
Դրա փոխարեն դու այդ մեքենան սկսեցիր խփել բորդյուրներին, սկսեցիր այն  «ռասկուլաչիտ» անել, «տեխօսմոտր» չանցկացնել, «դզող-փչողների» մոտ չտանել։
Այդ ընթացքում մի քանի հազար ուղեւոր քո «ավարիաներից» մահացան։
Դու շահագործում ես մեքենան, առանց նրա մասին հոգ տանելու:
Դու խոստացար այդ TOYOTA-ն LAMBORGINI  դարձնել, բայց սարքեցիր ЗАПОРОЖЕЦ։
Չմոռանամ ասել նաեւ, որ այդ մեքենայի ղեկին դու մշտապես անսթափ վիճակում ես։
Էլ չասեմ, որ դու ոչ միայն քշել չգիտես, ոչ միայն ճամփեն ես կորցրել, այլեւ վարորդական իրավունք չունես։
Առնվազն այն պատճառով, որ օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»։
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ