03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես անուն-ազգանուն չէ քաղաքական դաշտում․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիմոնյան Ալեն:Ժողովրդավարական և իրավական պետությունում քաղաքական գործընթացներին մասնակցելու հարցը որոշում է ոչ թե գործող իշխանությունը և նրա ներկայացուցիչները, այլ ժողովուրդը։ Որևէ քաղաքական գործչի «հեռանալու» մասին հայտարարությունները վկայում են ոչ թե քաղաքական հասունության, այլ տկարության և բովանդակային, գաղափարական այլընտրանքից  խուսափելու և վախի մասին։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես անուն-ազգանուն չէ քաղաքական դաշտում։ Նա պետական գործիչ է, որի կենսագրությունը կապված է Հայաստանի ազգային անվտանգության համակարգի ձևավորման, Արցախի ազատագրական պայքարի և պետականության ամրապնդման հետ։ Այդ շրջանում Հայաստանը ուներ ռազմավարական սուբյեկտայնություն և ուժային հավասարակշռություն։ Նրա կառավարման տարիներին Հայաստանը հաղթած և հաղթող պետություն էր:
Այսօր, սակայն, երկիրը բախվում է ձեր թիմի կառավարման հետևանքներին՝ Արցախի կորստին, անվտանգության ճարտարապետության թուլացմանը և բանակցային դիրքերի նվազեցմանը բոլոր ուղղություններով։ Սա քաղաքական գնահատական չէ, այլ իրականություն, որը զգում են Հայաստանի քաղաքացիները։
Հատկանշական է նաև, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ակտիվության դեմ ուղղված ձեր թեզերը համընկնում են պաշտոնական Բաքվի և անձամբ Իլհամ Ալիևի հռետորաբանության հետ։
Տարիներ շարունակ դուք և ձեր գործընկերները խոսում եք տարբեր «քաղաքական լեզուներով»՝ կախված լսարանից և արտաքին հանգամանքներից։
Սերժ Սարգսյանը միշտ խոսել և մտածել է մեկ լեզվով՝ հայերենով։ Սա ոչ թե բառերի, այլ վեկտորի հարց է։ Հայկական վեկտոր նշանակում է առաջնահերթություն տալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը և քաղաքացիների շահերին՝ անկախ արտաքին ճնշումներից կամ քաղաքական կարճաժամկետ շահերից։
Խոսելով «շանս» ստեղծելու մասին՝ առաջանում է հարց. իսկապե՞ս չեք հասկանում, որ այդ շանսը ձեր հեռանալու հետ է կապված՝ ձեր և ձեր քաղաքական թիմի։ Գուցե մի օր հասկանաք, որ հենց դուք՝ գործող իշխանությունը, պետք է մտածեք պատասխանատվության մասին և հնարավորություն տաք Հայաստանին վերականգնել իր ռազմավարական կայունությունն ու արժանապատվությունը՝ դադարեցնելով անցյալին մեղադրելու և պատասխանատվությունից խուսափելու պրակտիկան և հեռանալով այն իշխանությունից, որից այդքան կառչած եք «շանս» տաք Հայաստնին։
Երբ ձեր ղեկավարին քաղաքացիները անգամ խանութից են դուրս հրավիրում, ապա ի՞նչ բարոյական իրավունք ունեք խոսելու այլ քաղաքական ուժերի մասին։ Եթե ձեզ անգամ խանութ չեն թողնում մտնել, ապա ինչպե՞ս եք խոսում «պարտիզպանի շան» օրինակի մասին։ Դուք ձեր բերած օրինակի լավագույն մարմնավորումն եք, ձեզ պատուհանից են դուրս հրավիրում, դուք փորձում եք դռնից մտնել և հակառակը։
Հանրապետականները որևէ մեկի, առավել ևս ձեր «բարեկամական խորհուրդների» կամ կարծիքների կարիքը չունեն քաղաքական գործընթացներին մասնակցելու համար։ Մենք կանգնած ենք մեր առաջնորդի կողքին, ով գիտի պետականության արժեքը և ով բառացի կանգնած է խրամատում՝ պաշտպանելով հայ ժողովրդի պետական շահերը։
Ի տարբերություն իրավիճակային և պահի թելադրանքով պայմանավորված քաղաքականության, Սերժ Սարգսյանի հայկական վեկտորը մնում է անփոփոխ՝ ինքնիշխանություն, անվտանգություն, ազգային արժեքներ և արժանապատվություն՝ վեր պաշտոններից։
Պատմությունն արդեն ցույց է տվել, որ քաղաքական հակառակորդների հեռացումը երբեք չի կարող փոխարինել իրական արդյունքներին։
Հ.Գ
Հասկանալի է, որ, հավանաբար, չեք ընթերցել Լոպե դե Վեգայի «Պարտիզպանի շունը» ստեղծագործությունը, որին հղում եք անում։ Թույլ տվեք հիշեցնել՝ այդ պիեսում վերջում հաղթում են ոչ թե ինտրիգները, այլ արժանապատվությունն ու մտադրությունների հստակությունը»։
KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ