«Պենելոպե, օ՜, Պենելոպե»

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի նոր շենքի շահագործումից հետո մեկնարկել է նոր թատերաշրջանը։ Այսօր տեղի է ունեցել «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման առաջնախաղը, որի բեմականացումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ։
Առաջնախաղին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման գլխավոր դերակատարը Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է։
Պիեսի հեղինակ, բեմադրիչ և բեմանկարիչ՝ Սիմոն Աբգարյան /Ֆրանսիա/, երաժշտական ձևավորում՝ Տատյանա Բուրել /Ռուսաստան/, երաժշտությունը՝ «Վանական» ռոք խմբի, զգեստները՝ Թամարա Բարոյանի, լույսի նկարիչ՝ Զարուհի Թարխանյան, գրիմ՝ Անուշ Բարոյան։
Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը նոր հայացք է Ոդիսևսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսականի» կենտրոնական կերպարներից մեկի պատմությանը։












































