25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Թոշակառուների հույսի՞ն են մնացել․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թոշակառուների հույսի՞ն են մնացել
Իշխող խումբը  ակնհայտորեն  սթափվել է, հասկացել է վերջապես, որ իր հույսը առաջիկա ընտրություններում անգամ իր քպակնները չեն։ Իրենք իրենց ընտրական ցուցակներում «ընտրելու» թատրոնը շատ բան բացահայտեց,   պարագլուխը եւ նրա պարագլխիկները հասկացան, որ  եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս թողնեն, իրենց անգամ իրենցականները չեն ընտրելու։ Լիքը քպական էսօր  նեղացած-աբիժնիկ է իր թիմից,  նեղսրտած են, մտահոգ։  Վարկեր ունեն, մեծ-մեծ ծախսեր են արել,  մեծ-մեծ խոսել են իրենց  ղեկավարին պաշտպան-սատար կանգնելով, ընկել են հարեւան-բարեկամի աչքից։Բայց՝ դուրս մնացին, պարզվեց  որ դա բավարար չէր, ու, դուրս մնացածները ակնհայտորեն  մի առանձին  ներքին <ընդդիմադիր>  շարասյուն են դառնում; Նրանք իրենց տներում վստահաբար  հորդորելու են  չընտրել քպին։ Էս անմխիթար վիճակում, ըստ ձեզ, ինչը կարող է քպ վերնախավին փրկօղակ թվալ։ Այո, ճիշտ եք՝ վերջին հույսը էլի մնում են թոշակառուները, 65-ից եւ մինչեւ 100 տարեկանները, որ զուտ թոշակի հույսին են։ Սա է պատճառը, որ ամեն տեղից վեր կացող քպական չի ալարում էս մարդկանց փորձում է «համոզել», որ  իբր թոշակը 10 հազար դրամով բարձրացրել են,/ձեռքի հետ էլ փորձում են «ջրել» էն մեկի  հայտարարությունը, թե 10 հազարը տանք, թոշակառուն ինչ պիտի անի, հասկացել են, որ սա չեն մարսելու/։   Իսկ թոշակառուն քպականների «ջանքերը» չի «գնահատում», որովհետեւ չի ստանում այդ <բարձրացված> 10 հազարը։Որովհետեւ իրեն  խաբել են ու դեռ խաբում են։
 Ապրիլի 1-ից  ՀՀ բոլոր թոշակառուներին թոշակը միայն քարտային տարբերակով է տրվելու։ Գնացեք հեռավոր գյուղեր, անգամ ոչ հեռավորներում,  տեսեք, թե տատիկ-պապիկները  նստած ոնց են սպասում  թոշակի օրվան, տեսեք փոստատների մոտ ինչ հերթեր են, տեսեք, թե  քարտով ստացողները ոնց են խեղճանում բանկոմոտների առաջ։ ՀՀ-ում  մոտ  660 հազար թոշակառու կա, նրանցից քա՞նիսն են սրանց ընտրելու։
Դարձյալ քպի հաշվարկները սխալ են՝ այո, իրենց վերջին հույսը թոշակառուներն են, բայց էս դեպքում  անգամ թոշակառուների քվեն չեն ստանալու։
Որովհետեւ  այս մարդիկ, հասարակության այս  խավն անգամ արդեն հասկացել է, թե ոնց են իրեն խաբել ու խաբում։
Հետեւաբար՝ ընդդիմությունը պարտավոր է  այս մարդկանց տեր կանգնել»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ